Սաուդյան Արաբիայի թագավորն առաջին թագաժառանգ արքայազն է նշանակել իր եղբորորդուն

10:07 • 29.04.15

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզը զրկել է Մուքրին իբն Աբդել Ազիզին առաջին թագաժառանգ արքայազնի կարգավիճակից և այդ պաշտոնում նշանակել իր եղբորորդուն՝ Մուհամեդ իբն Նաիֆին, գրում է gazeta.ru-ն:

 

Երկրորդ թագաժառանգ արքայազն է նշանակվել թագավորի որդի Մուհամեդ իբն Սալմանը: Թագավորը նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալին և այդ պաշտոնում նշանակել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Ադել ալ-Ջուբեյրային:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պաշտոնից ազատվել է առողջապահության նախարարը: