Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն-քննարկում և դաշնամուրային համերգ` Մուրսիայի համալսարանում
Ապրիլի 30-ին Իսպանիայի Մուրսիա ինքնավար մարզի համալսարանի թանգարանում դասախոսություն-քննարկում տեղի կունենա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և որը բազմաթիվ պատմաբաններ նկարագրում են որպես մոտ 2 մլն հայի բնաջնջում:
Դասախոսությունը կկրի «Հայաստան. Ցեղասպանության հարյուր տարի» խորագիրը, որը կանցկացնի հայտնի իսպանացի լրագրող, գրող և բանագնաց Խոսե Անտոնիո Գուռիարանը:
Որպես գրող` Գուռիարանը երկու գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության մասին` «Հայեր, մոռացված Ցեղասպանություն» (2009) և «Ռումբը» (1982):
Դասախոսությանը կհետևի «Հինգ հայկական երգ» խորագրով համերգը` սոպրանո և երաժշտագետ Սուսաննա Վարդանյանի ներկայացմամբ և դաշնակահար Վասիլ Սոլոդովնիկի ուղեկցությամբ:










