Նեպալցուն հանել են փլատակների տակից երկրաշարժից 60 ժամ անց
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում փրկարարները 7-հարկանի շենքի փլատակների տակից հանել են մի երիտասարդի, ով 60 ժամ մնացել է այնտեղ:
Ինչպես նշում է tass.ru-ն, 20-ամյա նեպալցին հոսպիտալացվել է: Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ Կատմանդուում փրկել են մի կնոջ, ով 30 ժամ անցկացրել է փլատակների տակ:
Հիշեցնենք, որ Նեպալում շաբաթ օրը տեղի է ունեցել 7.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որը խլել է 5.000-ից ավելի մարդու կյանք, մինչդեռ տուժածների թիվը գերազանցում է 10.000-ը:










