«Բոկո Հարամի» ճամբարներում հայտնաբերված աղջիկները 2014-ին առևանգված աշակերտուհիները չեն
Նիգերիայի Սամբիսա անտառում «Բոկո Հարամ» խմբավորման ճամբարներում հայտնաբերված աղջիկներն այն աշակերտուհիները չեն, ովքեր առևանգվել էին 2014թ. ապրիլին Չիբոք բնակավայրում, հայտնում է Газета-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիգերիայի բանակը փրկել է 200 աղջիկների և 93 կանանց, որոնց առևանգել էին «Բոկո Հարամի» գրոհայինները։
Բարձրաստիճան նիգերացի մի զինվորական հայտնել է, որ այժմ փրկված աղջիկներն ու կանայք ստուգում են անցնում, նրանք դեռևս չեն շփվել իրենց հարազատների հետ։










