Մենք ձեր փողոցներում ենք. ԻՊ-ի գրոհայինները սպառնում են Հռոմի բնակիչներին
Իտալիայի հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման սպառնալիքների պատճառով։ Ծայրահեղականները սոցկայքում տեղադրել են լուսանկարներ և գրառում՝ «Մենք ձեր փողոցներում ենք։ Սպասեք X ժամին», փոխանցում է Вести-ն։
Լուսանկարներն արվել են Հռոմի կենտրոնում, մասնավորապես՝ Կոլիզեումի և Էքսպոկենտրոնի ֆոնին, որտեղ շուտով բացվելու է համաշխարհային ցուցահանդես, և նույնիսկ ոստիկանների կողքին։
Հատուկ ծառայություններն այժմ փորձում են հետևել՝ ինչ սարքավորման միջոցով են արվել լուսանկարները։ Ընդ որում՝ հետախուզությունում նշում են, որ սպառնալիքները, ամենայն հավանականությամբ, ոչ թե ահաբեկչության մասին նախազգուշացումներ են, այլ երկրի խոցելիությունը ցույց տալու միջոց։










