Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսվել է զինծառայողների պլանային հերթափոխը

11:33 • 29.04.15

Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսվել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային հերթափոխը: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:

 

Մոտ 3 հազար զինվոր և սերժանտ ծառայությունը կշարունակի ռազմական շրջանի միավորումներում:

 

«Նրանց կփոխարինեն ռազմական ուսումնական կենտրոններից և զորամասերից պատրաստված մասնագետներ: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների Գյումրիի և Երևանի ռազմական կայազորերի ստորաբաժանումներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ժամանող բոլոր զինծառայողներն ընտրություն են անցնում ֆիզիկական, բժշկական, բարոյահոգեբանական և մասնագիտական որակներով՝ ընտրական հանձնաժողովների կողմից:

 

Ռուսաստանի 10 շրջաններից զինծառայողները Հայաստան կժամանեն քաղաքացիական ինքնաթիռներով: