ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով
Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիա քաղաքի միջազգային օդանավակայանում երեքշաբթի շարժիչներից մեկի այրման պատճառով ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել։ Ինչպես հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ United Airlines ընկերության ինքնաթիռում, որն ուղևորվելիս է եղել Նյուարք, գտնվել է 75 մարդ։ Նրանք բոլորը տարհանվել են անմիջապես վայրէջքից հետո։
«Օդանավակայանի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հունին»,- ասվում է օդանավակայանի աշխատակիցների հայտարարությունում։










