Ստեղծվել է լեգենդար զբոսանավի լեգո տարբերակը. լուսանկարներ

00:35 • 12.07.15

USA Today-ը հայտնում է, որ ստեղծվել է Queen Mary լեգենդար զբոսանավի լեգո մոդելը:

 

Նմուշը ներկայացված է Կալիֆոռնիայում համապատասխան թեմատիկ ցուցադրությանը: Սա LEGO-ի երբևէ ստեղծված ամենամեծ նավի մոդելն է: 

 

Այժմ լեգենդար նավը զբոսաշրջիկների այցեվայր է, իսկ LEGO-ի Queen Mary-ն համարվում է բոլոր ժամանակների ամենահավակնոտ լեգո-նախագծերից մեկը: Այս մոդելը կառուցելու համար պահանջվել է ավելի քան 250 հազար լեգո-կտոր: Ստացված արդյունքը կշռում է 600 ֆունտ: