Ձերբազատվեք ավելորդ ճարպերից պարզապես գոլ ջրի օգնությամբ

18:25 • 18.07.15

Շատերս, հավանաբար, լսել ենք տաք ջրով դիետայի մասին: Այն շատ տարածված է, քանի որ բավականին արդյունավետ և պարզ է:


Ինչպես գրում է Healthy Living House-ը` այն ամենն, ինչ անհրաժեշտ է 400 մլ գոլ ջուրն է, որն անհրաժեշտ է ըմպել առավոտյան  դատարկ ստամոքսին: Ջրի այս տեսակ օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը, որն էլ կարևոր գործոն է ավելորդ քաշից ձերբազատվելու համար:


Ցանկության դեպքում կարելի է փոքր-ինչ բնական մեղր կամ կիտրոնի հյութ ավելացնել ջրին`  համը փոխելու համար: Այն անհրաժեշտ է ըմպել անմիջապես արթնանալուն պես: Այս դիետան օգտակար է նաև մաշկի տեսքը բարելավելու համար:


Այն ունի նաև հետևյալ օգտակար ազդեցությունները`


- կանխում է  վաղաժամ ծերացումը,
- բարելավում է արյան շրջանառությունը,
- նվազեցնում է ավելորդ քաշը,
- պայքարում է փորկապության դեմ,
- բարելավում է մարսողությունը:


 

Ձերբազատվեք ավելորդ ճարպերից պարզապես գոլ ջրի օգնությամբ