2015-ի դրամատուրգիան՝ չհաշված քաղաքական կրկեսը. մեկնաբանում են ժանրի գիտակները
Tert.am-ը շարունակում է 2015-ի ամենակարևոր իրադարձությունների ամփոփումը՝ ԳՐՈՂՆԵՐԸ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ արդեն հասցրել են մասնակցել տարեվերջյան մեր հարցախույզին: Այսօր tert.am-ի հարթակը տրամադրում ենք թատերական և կինոգործիչներին:
1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը
Ռուբեն Բաբայան- Паскаль Брюкнер «Божественное дитя», Эрика Фишер-Лихте «Эстетика перформативности»։
Անահիտ Աղասարյան- Ամենախոսուն գի՞րքը՝ չեմ կարդացել:
Կարինե Ջանջուղազյան- Բացառիկ եմ համարում Սևակ Արամազդի «Արմեն» վեպը,որը կարդալուց հետո ոչ մի կերպ չեմ մոռանում:
Թամար Հովհաննիսյան- Հենց հիմա կարդում եմ Կարին Հովհաննիսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու «Գերդաստան ստվերաց», գիրքը, Սամվել Մկրտչյանի սքանչելի թարգմանությամբ: Քանի որ ես տառապում եմ մի անբուժելի հիվանդությամբ, որ կոչվում է մտածելու կարողություն և պահանջ, ամբողջ ընթացիկ տարում ինձ տանջում էի այն հարցերով, թե էս ի՞նչ եղավ, էս ե՞րբ, որ պահին եղավ, ի՞նչը սխալ արեցինք, ի՞նչը բաց թողեցինք, այդ իմաստով ինձ հետաքրքիր է (դեռ կարդում եմ) գուցե օգնի վերհիշել, վերանայել և հարցերիս պատասխանները գտնել:
Մայրանուշ Գրիգորյան- Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»: Ընդհանրապես ես Ռեմարկի ստեղծագործությունները հաճույքով եմ ընթերցում, բայց այս մի գործը շատ տպավորիչ էր. երկրորդ համաշխարհայինի դառը պատերազմի և սիրո պատմության միաձուլում,որը քեզ տեղափոխում է 40-ականների Գերմանիա և դու, կտրվելով մեր իրականությունից, սկսում ես ապրել և պայքարել նրա կերպարների հետ: Չնայած՝ մեր այսօրվա իրականությունն էլ ,ցավոք, շատ չի տարբերվում այդ ժամանակաշրջանից:
Լևոն Շարաֆյան- Հետաքրքրությունս շարժող ոչ մի գրականություն ձեռքս չընկավ, և ես որոշեցի դիմել դասականներին: Թերթում էի Շոլոխովի « Խաղաղ Դոնը» ,որը կարդացել էի վաղուց՝ դեռ դպրոցում: Գիրքը ինձ կլանեց ու տարավ: Այո, եթե ժամանակակից գրողների ստեղծագործությունները չեն բավարարում, դիմիր դասականներին:
Ռուբեն Կարապետյան- Գրքեր կան, որ միշտ խոսուն են և նրանց սեղանից վերցնել չի լինում: Վիլյամ Սարոյանի՝ «Մարդկային կատակերգություն»-ը, օրինակ, ես դրա կարիքը զգում եմ օդուջրի պես, շատ արդիական է նաև այսօր: Մեր մասին է…
Արծվի Բախչինյան- Արի Տուրունենի՝ «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ. գոռոզամտության պատմություն», Светлана Гулян՝ «Знак Мамуляна», Քրիս Բոհջալյանի՝ «Ավազե ամրոցի աղջիկները», Հասմիկ Աբեղյանի՝ «Օրերս ինձ հետ են», Դավիթ Ստեփանյանի՝ «Հայերեն խոսող հուշարձաններ»։ Իսկ եթե միայն մեկը, ապա՝ Светлана Гулян «Знак Мамуляна»։
Արթուր Վարդանյան- Ռուս գրող փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Պոդորոգայի «Միմեսիս» երկհատորյակը (գրականության մարդաբանական վերլուծություն):
2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը
Ռուբեն Բաբայան- «Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը»
Անահիտ Աղասարյան- Կեսից եմ նայել, Ռիամ Նիսոնն էր գլխավոր դերում:Գործողությունը կատարվում էր դիահերձարանում: Խելոք ֆիլմ էր այն մասին, թե ինչքան դժվար է դիակը հաշտվում այն մտքի հետ, որ ինքը մեռել է:
Կարինե Ջանջուղազյան- ռեժիսոր Էնգ ԼԻ «Պիի կյանքը»
Թամար Հովհաննիսյան- Այս տարի շատ պատահական հայտնաբերեցի Պանտելիս Վուլգարիս անունով ռեժիսորին՝ հույն, առաջինն ու երկրորդը նրա ֆիլմերն են, երրորդը ընկերս՝ Զավեն Բոյաջյանը խորհուրդ տվեց՝ ընդամենը 37 տարի ապրած գերմանացի ռեժիսոր՝ Ռայներ Վերներ Ֆասսբինդեր, այդքան կարճ կյանք ապրելով շատ ֆիլմեր ունի, այս մեկը ինձ ցնցեց, սցենարով, ռեժիսուրայով, դերասանների խաղով։
Մայրանուշ Գրիգորյան- Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը,մինչև հոգուս խորքը հուզել է ինձ:
Լևոն Շարաֆյան- Շատ ֆիլմեր եմ նայել, բայց տպավորվել է « Արտիստ» ֆրանսիական ֆիլմը, որի գլխավոր դերակատարը ստացավ « Օսկար» մրցանակ:
Ռուբեն Կարապետյան-Լավ ֆիլմեր կան, իհարկե, բայց ես մեր մասին, մեր՝ այս ժամանակի մասին մի ֆիլմ էի փնտրում և ամբողջ տարին այդպես էլ չգտա: Ինչի մասին ենք խոսում մենք, ինչ ենք պատմում իրար, ինչ ենք ցույց տալիս ՝ ինչ կար, ինչ եղավ՝ հաստատ մեր մասին չէր:
Արծվի Բախչինյան- «Վայրի պատմություններ» (2014, Արգենտինա, բեմադրիչ՝ Դամիան Շիֆրոն)։
Արթուր Վարդանյան-2015թ.-ին դիտած ամենալավ ֆիլմը, ռեժիսոր Յուրի Բիկովի «Հիմարը» ֆիլմն է:
3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Ռուբեն Բաբայան- «Էլեկտրիկ Երևանը»:
Անահիտ Աղասարյան- Եղեռնի 100-ամյակը:
Կարինե Ջանջուղազյան-Տարին լի էր ցնցումներով. թեև եղան ոգեկոչող իրադարձություններ, որոնցից էր Հայոց ցեղասպանության տարելիցին մեր նահատակների սրբադասումը, ինչպես նաև մեր երիտասարդների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները, սակայն հիասթափությունները գերակշռող էին...Վարդան Պետրոսյանի վթարն ու նենգ դատավարությունը, «Այո-ի և ոչ-ի» սահմանադրական փոփոխության խայտառակ հանրաքվեն, հայ-ռուս -թուրք հակամարտության ահագնացող վտանգը և այլն և այլն...
Թամար Հովհաննիսյան- Ծառուկյանին ԴՈԴ վերանվանելը և հետո շքանշանով պարգևատրելը, ափսոս լուսանկարը չեմ գտնում, հաճույքով կնայեի պարգևատրողի լայն ժպիտին:
Մայրանուշ Գրիգորյան- Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից տրված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ զոհերի:
Լևոն Շարաֆյան- Ոչ մի հասարակական ու առավել ևս քաղաքական իրադարձություն եթե անգամ եղել է, ապա ինձ չի հուզել: Ոչինչ ասել չեմ կարող:
Ռուբեն Կարապետյան- Ամենանշանակալին այս դեպքում ողբերգականն է՝ քանի գնում, այնքան մոտենում ենք պատերազմի հավանականությանը:Շ
Արծվի Բախչինյան- Միանշանակ՝ Electric Yerevan-ը, անկախ իր ավարտից…
Արթուր Վարդանյան- Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Սուրբ պատարագը և Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելը:
4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Ռուբեն Բաբայան- Հռոմի պապի գործունեությունը
Անահիտ Աղասարյան- Չեմ տեսնում
Կարինե Ջանջուղազյան-Սոս Սարգսյանի քանդակը Ստեփանավանում, ինչպես նաև Համազգային թատրոնի վերանվանումը Վարպետի անվամբ. անչափ ուրախալի էր «Գոյ» թատրոնի վերածնունդն իր նոր գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի ղեկավարությամբ և թատրոնի վերանվանումը Արմեն Մազմանյանի անունով։
Թամար Հովհաննիսյան- Ամենամեծը չէր, և ես լավ չեմ հասկանում մշակույթային ամենամեծ իրադարձությունը ոնց ա լինում, բայց ՆՓԱԿ-ում իմ տեսած Գագիկ Ղազարյանի բեմադրությունը, Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վիպակի վերջին հատվածներից կազմած ու «Ես բուսակեր եմ» վերնագրած ներկայացումն ինձ մտածել տվեց, ազդեց, տակնուվրա արեց, եկա տուն վերընթերցեցի վիպակը, որ հասկանամ, թե ինչ ճանապարհով էր հասել Գագիկը բեմական այդ լեզվին:
Տարօրինակ փաստ, որ ստիպում է լավատես լինել ապագայի հանդեպ: Նույն օրը ներկայացման գնալուց առաջ ներկա եղա Արմեն Սիմոնյանի ցուցահանդեսին, հոգիս խաղաղվեց, մաքրվեց, թեթևացավ, եթե միայն հնարավոր լիներ ապրել այդ նկարների մեջ: Փաստորեն երկուսը:
Մայրանուշ Գրիգորյան- Իմ լավ բարեկամ Հուսիկ Արայի «Տան Դուռը» գրքի լույս տեսնելը և շնորհանդեսը իր ջերմ և լուսավոր մթնոլորտով,ընդհանրապես ես նրա սիրային պոեզիայի երկրպագուն եմ:
Լևոն Շարաֆյան- Ես այստեղ՝ Լոս Անջելեսում, հաճախ եմ գնում օպերա: Շատ տաղանդավոր ներկայացումներ եմ տեսել և լսել եմ շատ աշխարհահռչակ երգիչների: Բայց մեծ տպավորություն ստացա «Պայացներ» օպերայից, որը բեմադրել էր Ֆրանկո Ձեֆիրելլին: Դիրիժորը Պլաչիդո Դոմինգոն էր և երգում էր աշխարհահռչակ բարիտոն Ջորջ Գագնիձեն: Երկրորդ օպերան « Ջաննի Սկիկկին » էր, որը բեմադրել էր Վուդի Ալենը և գլխավոր պարտիան երգում էր հանճարեղ Մաեստրո Դամինգոն: Անպատմելի է: Պետք է տեսնել և լսել:
Ռուբեն Կարապետյան – Դժվար է ասել, ես տխրեցի, որ այս տարի էլ չկարողացա իմ մոնոներկայացումը խաղալ: Բայց դա իմ մեջ է, ոչ մեկը չի կարող ինձնից հեռացնել: Կարծում եմ 2016ին՝ կապիկի տարում ես կխաղամ իմ ներկայացումը՝ «Կապիկի մենախոսությունը»՝ ըստ Կաֆկայի ստեղծագործության։
Արծվի Բախչինյան- Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը և Արսեն Մեհրաբյանի ներկայացրած «Արշիլ Գորկի» բալետը։
Արթուր Վարդանյան- «SOAD» ռոք խմբի մենահամերգը ՀՀ հրապարակում նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
5. 2015թ-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Ռուբեն Բաբայան- Ռուսաստանի գլխավոր դատախազի ընտանիքի մասին Նավալնիի ֆիլմը:
Անահիտ Աղասարյան- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույց-պատումը մի փիլիսոփա տատիկի հետ:Նյութի ամեն պարբերությունը հիշարժան էր: Տպավորիչ էր և կերպարը, և հեղինակի գրչի փայլը: Կարծես Մարկեսի վեպի պերսոնաժը հայտնվել էր Սարոյանի միակտանոց պիեսի մեջ:10 տարի հետո էլ չեմ մոռանա:
Կարինե Ջանջուղազյան- Առավել ընթերցել եմ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի բոլոր նյութերը «Հետք» -ում և իհարկե ՎԱՐԴուհի Սիմոնյանի բոլոր հարցազրույց-ստեղծագործությունները։
Թամար Հովհաննիսյան- Այս նյութը՝ հեղինակ Մհեր Արշակյան։ Սարսափում եմ, հատկապես նյութի մեջ տեղադրված տեսանյութից: Ավելին ... լռում եմ, մնացածն էլ 2016-ին
Մայրանուշ Գրիգորյան- «Կյանքը` պատերազմի և խաղաղության արանքում» «Հետք»-ում գրված մի հոդված էր սահմանապահ Պառավաքար գյուղի և պառավաքարցիների մասին,շատ հուզեց և տպավորվեց .խաղաղություն մեր սահմանին և սահմանը պահող բոլոր հերոս մարդկանց։
Լևոն Շարաֆյան- Շատ հավանեցի տաղանդավոր հաղորդավար - մեկնաբան Աննա Ավանեսյանի հաղորդաշարը՝ «Ճակատագրեր օվկիանոսից այն կողմ»: Արված է բարձր ճաշակով և սիրով: Ուզում եմ, օգտվելով առիթից, շնորհավորել խելոք և բանիմաց գեղեցկուհի Աննային:
Ռուբեն Կարապետյան- Արդյո՞ք մեծ մեղք կլինի եթե ասեմ՝ tert.am-ում տպագրված մեր երկխոսությունը.դա ահագին դուրս էր այսօրվա լրագրային մտածողությունից: Ես լրիվ մոռացել էի, որ խոսում եմ լրագրի, լրագրողի հետ և ստացվեց իսկական երկխոսություն: Դա դրամատուրգիական լուրջ գործ է, որի սցենարը կարելի է և՛ նկարել, և՛ խաղալ, և՛ բեմադրել: Լրագրության գագաթնակետը նա է, որ և՛ պատասխանողն է մոռանում, որ ինքը լրագրողի հետ գործ ունի և լրագրողն է մոռանում, որ սա ոչ թե աշխատանքային պարտավորություն է, այլ մարդու և մարդու միջև կապ, զրույց: Ինչ լավ է, որ այս առիթը եղավ, և ես ասացի այն, ինչի մասին ամբողջ մի տարի անընդհատ մտածում էի:
Արծվի Բախչինյան- Մհեր Ենոքյանի հրապարակումները «Հետք»-ում և Նվարդ Մանվելյանի հրապարակումները «168 ժամ»-ում։
Արթուր Վարդանյան- ՎԱՐԴուհի Սիմոնյանի երկխոսությունը գրող Գոհար Նիկողոսյանի հետ «Աստված կա վերևում, եթե ընկույզի կեղևի տակ դեռ ապրում է այս կինը»։
6.2015թ-ի ամենասուր հումորը
Ռուբեն Բաբայան- Երբեք այնքան վատ չի լինում, որ հնարավոր չլինի ավելի վատացնել:
Անահիտ Աղասարյան- Лавров - Говорят, Псаки беременна. Путин - И что? Обвиняют меня или всю Россию? /Լավրով-Ասում են՝ Պսակին հղի է: Պուտին-Եվ ի՞նչ: …Կրկին ինձ են մեղադրում, թե՞ ամբողջ Ռուսաստանին: /
Կարինե Ջանջուղազյան- Ամբողջ տարին այդպես էլ չհասկացա ծիծաղեմ,թե լամ.....
Թամար Հովհաննիսյան-Ամռանը ոստիկանության լամբադան Բաղրամյան պողոտայում՝ հրաշք էր:
Մայրանուշ Գրիգորյան- Չեմ հիշում, որ սուր հումոր եղած լինի, բայց վերջին անեկդոտը պատմեմ՝ Կուստուրիցան քասթինգի է գալիս Հայաստան և ամբողջ պառլամենտին ընտրում իր ապագա ֆիլմի համար:
Լևոն Շարաֆյան- Կրկին կպատմեի երկու ճիճվի մասին հայտնի անեկդոտը, սակայն այնքան երկար է...բայց դուք վերհիշեք :
Ռուբեն Կարապետյան-Մի անգամ դու գրել էիր, չէ՝ այսօր ամենասուր հումորը ճշմարտությունն է: Իսկը որ:
Արթուր Վարդանյան- Ցավով պետք է նշեմ, որ հումորը դադարել է սուր լինելուց, հիմա ավելի հաճախ կարելի է հանդիպել «սուր հակամարտություններ», «սուր փոխհարաբերություններ», սուր անկյունները շատացել են:
7. .Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/
Ռուբեն Բաբայան-... ախր ես քեզ ամռանն էի սպասում:
Անահիտ Աղասարյան- …ախր ...Էհ, ինչ՞ ասեմ, դու ինձնից լավ գիտես:
Կարինե Ջանջուղազյան- …ախր ինչու էս ծանր տեղդ թեթևացնո՞ւմ, գալիս ես, որ ի՞նչ անես...
Թամար Հովհաննիսյան-...ախր քեզ նույնիսկ երեխաները չեն հավատում... արդեն... կամ էլ...
Մայրանուշ Գրիգորյան-..ախր մի քիչ խաղաղություն, ջերմություն, լույս տուր աշխարհին:
Լևոն Շարաֆյան…
Արծվի Բախչինյան-…դու մեղավոր չես, որ Նոր տարին ինձ համար դադարել է տոն լինել, որ ամեն նոր տարին արդեն քանի տարի է նախորդից ավելի վատ է լինում Հայաստան աշխարհիս ու Երկիր մոլորակիս համար, բայց մենք էլի քեզ դիմում ենք՝ միջնորդ լինել մեր և տիեզերքի բարի ուժերի միջև ու եկող տարվա հետ ցրել մեր բոլորի գլխին կուտակված չար ամպերը….
Արթուր Վարդանյան-… ախր դու ինքդ մենակ չես հասցնում նվերները բաժանել ու հաճախ պատահում է այնպես, որ Ամանորի գիշերը լինում են մանուկներ, ովքեր չեն ստանում քո նվերը, իսկ նվեր ստանալը շատ կարևոր է, որովհետև, երբ մարդիկ նվեր չեն ստանում՝ չարանում են: Իսկ դա, շատ վատ է: Խնդրում եմ, ում նվերները փոքր ժամանակ չես տվել հիմա տար տուր՝ դեռ ուշ չէ: Միգուցե ստանալով իրենց նվերները Ձմեռ պապիկից՝ փոխվեն՝ բարիանան ու բոլորիս համար լավ լինի՞:
Ռուբեն Կարապետյան- Գիտե՞ս, հիմա երեխաներն ավելի շատ երազում են, որ ինչ-որ մեկը գնա, գնա, ոչ թե՝ գա և ցավոք, Ձմեռ պապին բացառություն չէ: Սա իհարկե՝ կատակով, բայց մեզ ամենաշատն այսօր խաղաղություն է պետք, մնացած քյանդրբազությունները կարելի է հարթել այսպես կամ այնպես:
P.S- Ինձնից խելոք գործընկերներս խորհուրդ են տալիս, այս ամփոփումների շարքի տակ չստորագրել, զգուշացնելով, որ անվանս հիշատակումը կարող է այս դեպքում ՝ տարատեսակ շահարկումների տեղիք տալ: Խելոք առաջարկ է, ինչ խոսք, բայց ամենախելոք միտքն անգամ չի կարող ճշմարտությունից ավելի արժեքավոր լինել:
Գրի առավ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
08:22 • 22.11.24 Հայտնի է Լա լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Իրադարձային
-
08:34 • 22.11.24 Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած
-
08:27 • 22.11.24 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել