Բաքվում վաճառքից անհետացել է ալկոհոլը
Բաքվի առևտրի ցանցերում վաճառքից անհետացել են ալկոհոլային խմիչքները, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:
Դրա պատճառը վճարման նոր կանոններն են, որ սահմանվել են այդ երկրում: Ըստ այդմ՝ ալկոհոլ վաճառում են միայն այն դեպքում, եթե վճարումը կատարվում է բանկային քարտով: Միայն այս դեպքում է վաճառքը օրինական համարվում:
Շեշտվում է, որ նոր կանոնները ալկոհոլի վաճառքը չեն արգելում, և չնայած դրան, ալկոհոլը ասես անհետացել է Բաքվի խանութներից:
Չճշտված պատճառներով ալկոհոլ հնարավոր չէ գնել անգամ բանկային քարտերով: Ադրբեջանում վճարումների ոչ կանխիկ եղանակը սահմանվել է որպես վճարման ավելի թափանցիկ տարբերակ:










