Բրիտանական ինքնաթիռներն առաջին անգամ ԻՊ-ին հարվածել են Brimstone հրթիռներով
Բրիտանական RAF կործանիչները մի քանի ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ արշավի ընթացքում առաջին անգամ օգտագործվել են «երկինք-ցամաք» տեսակի Brimstone հրթիռներ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերին ուղղված ավիահարվածներն ուժեղացնելու մտադրության մասին:










