70 մլն եվրո. Air France-ը գնահատել է Փարիզի ահաբեկչությունների հասցրած վնասը
Air France-KLM ավիաընկերությունը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով ամրագրվող տոմսերի քանակի նվազումը հանգեցրել է նրան, որ ընկերության եկամուտները դեկտեմբերին նվազել են 70 միլիոն եվրոյով, հաղորդում է gazeta.ru-ն։
Ինչպես հաղորդվում է՝ նոյեմբերին ավիաընկերության կորուստները կազմել են 30 միլիոն եվրո։
Ուղևորների թիվը նվազել է 1,1 տոկոսով՝ մինչև 6,2 միլիոն մարդ։
Նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Air France ավիաընկերությունը կորցրել է հաճախորդների մի մասը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով։
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումների շարք: Վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 130 մարդ:










