«Ալ-Կաիդան» հաշվեհարդարով է սպառնացել Սաուդյան Արաբիային իր աջակիցների մահապատժի համար
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը հաշվեհարդարով է սպառնացել Սաուդյան Արաբիայի իշխանություններին իր տասնյակ աջակիցների մահապատժի համար, հաղորդում է gazeta.ru-ն։
Հաղորդագրությունում ասվում է, որ դա «նվեր կլինի» Էր-Ռիադի արևմտյան աջակիցների համար:
Ավելի վաղ «Իսլամական պետության» գրոհայինները սպառնացել էին ոչնչացնել Սաուդյան Արաբիայի բանտերը, որտեղ պահվում են ջիհադիստները։










