Քաղաքական գործիչները ողջունում են ռուսական ռազմաբազայի զինանոցի համալրումը

14:57 • 11.01.16

Քաղաքական գործիչներ Ազատ Արշակյանը և Գուրգեն Եղիազարյանը դրական են գնահատում Գյումրիի ռուսական ռազմաբազայի նոր զինատեսակներով զինելը: Նա հույս հայտնեց, որ ինչպես նախկինում, ռուսական զորքը հեռացավ զենքը թողնելով հայկական բանակին, այնպես էլ այս անգամ այն սպառազինությունը կթողնի հայկական բանակին: 

 

«Ես չեմ պատկերցնում, որ ՌԴ-ն կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկել: Ոմանք Թուրքիա ասելով պատկերացնում են ենիչերներ, իրենց յաթաղաններով, բայց այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ն է»,- ասաց Ազատ Արշակյանը: Բացի այդ, ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունը պատմական անցյալ ունեն, որոնք մրցակցում են ոչ միայն Կովկասում ու տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու համար, այլ նաև պանթյուրքիզմի տարր կա:

 

«Հայ լինելն ընդհանրապես աշխարհում վտանգավոր է ցանկացած երկրում և պարզվում է՝ ՀՀ-ում էլ ապահով չէ: Եթե անկառավարելի, չնախատեսված իրադրություն ստեղծվի, վտանգներ կան, քանի որ պետք է ունենանք կոմպոնենտ, պրոֆեսիոնալ, որակյալ իշխանություն, որ ծանր, հեղհեղուկ փոփոխությունների աշխարհում կարողանան հայրենիք պահել»,- ասաց նա: 

 

Գուրգեն Եղիազարյանը ևս ողջունեց ռուսական զինատեսակներով բազայի հարստացումը: «400-ների տեղադրումը, որը օդային տարածքը ծածկել է: Մեր հարևան կոչվածը ես ասել եմ, գյուրզայի է նման, գոնե գյուրզան զգուշացում է հարձակումից առաջ, այս հարևանը չի էլ զգուշացնում»,-ասաց նա:


Քաղաքագետն անդրադարձ կատարեց նրան, թե ինչպես է Թուրքիան  վարվել իր հարևանների հետ. «Նա մտել է Իրաքի տարածք լկտիաբար, և այնտեղից դուրս չի գալիս, իբրև թե ԱՄՆ -ն հորդորում է, նաև ՆԱՏՕ-ն, որ դուրս գա, ինքն էլ դուրս չի գալիս: Բայց սա մեծ քաղաքական բլեֆի մաս է: Օրը ցերեկով մտան, Կիպրոս և ուղիղ կեսը գրավեցին, մտան Կոսովո, արկ պայթեցրեցին, բազում զոհեր եղան: Իսկ այս ամենի հետ մեկտեղ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում, դատապարտում է, որ Ղրիմը Ռուսաստանը բռնազավթել է: Այդ երկրներում ոչ մի հանրաքվե չի եղել, բայց նույն Ղրիմում հանրաքվե եղավ, բայց արի տես ու սանկցիաներ են անում, այնպես որ ՀՀ-ն փոքր տարածք է և ինչ-որ ցանկանան, այն էլ կանեն»,-ասաց նա և հավելեց, թե այս զինատեսակները չափազանց կարևոր են:

 

«Ավելին՝ Թուրքիան սողոսկում է, և քիթը ուզում է մտցնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի Հարավային կովկասում դոմինանտ լինի, որը երբեք չի լինի, փա՛ռք Աստծո, որ Գյումրու 102 ռազմաբազան այսպես զինվում է»,-ասաց նա: