Ռուսաստանն ու Բուլղարիան վերակենդանացնում են «Հարավային հոսք» նախագիծը. բուլղարական մամուլ

14:02 • 11.01.16

Բուլղարական «Ստանդարտ» թերթը տեղեկացել է Ռուսաստանի և Բուլղարիայի միջև «Հարավային հոսք» գազամուղի նախագծի վերաբերյալ բանակցությունների մասին։ Թերթը վկայակոչել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի շրջապատում երկու աղբյուրի, գրում է gazeta.ru-ն։

 

Թերթի տվյալներով՝ նախագծի շուրջ աշխատանքները կարող են վերսկսվել արդեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Թերթի աղբյուրները նշում են, որ «Հարավային հոսքի» շուրջ բանակցությունների վերսկսումը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ և, որպես հետևանք, «Թուրքական հոսք» նախագծից հրաժարվելով, ինչպես նաև չինական տնտեսության դանդաղեցմամբ, ինչը հարցականի տակ է դնում «Սիբիրի ուժ» նախագծի իրականացումը:

 

Թերթի աղբյուրները նաև նշում են, որ «Հարավային հոսքը» կհամապատասխանի Եվրամիության երրորդ էներգափաթեթի պահանջներին:

 

«Ստանդարտ»-ը նշում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման և չինական տնտեսության դանդաղեցման հետ կապված՝ Եվրոպան մնում է Ռուսաստանի համար սպառման կարևորագույն և միակ շուկան։

Ռուսաստանն ու Բուլղարիան վերակենդանացնում են «Հարավային հոսք» նախագիծը. բուլղարական մամուլ