Բրիտանացի ռադիոհաղորդավարը սխալմամբ հայտարարել է Դևիդ Քեմերոնի մահվան մասին (տեսանյութ)

17:14 • 11.01.16

Բրիտանական Heart FM Radio-ի հաղորդավար Ֆիոնա Վինչեսթերն այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է բավական տհաճ իրավիճակում:

 

Ինչպես հայտնում է Mirror պարբերականը, հայտնի ռոք աստղ Դևիդ Բոուիի մահվան լուրը հայտնելու ժամանակ ռադիոհաղորդավարուհին թույլ է տվել լեզվի սայթաքում` արտաբերելով երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի անունը:

 

«Մահացել է Դևիդ Քեմերոնը»,-տխուր ձայնով հայտնել է Վինչեսթերը, ով վայրկյաններ անց գիտակցել  է իր սխալը, ներողություն հայտնել ու հանգուցյալ երաժշտի անունն արտասանել:

 

Նշվում է, որ այս միջադեպն ակտիվորեն քննարկվել է Twitter սոցկայքում:

 

Հիշեցնենք, որ 69-ամյա Բոուին մահացել է հունվարի 10-ին` քաղցկեղի պատճառով: Տաղանդաշատ բրիտանացին համարվում էր 20-րդ դարի ռոք կուռքերից մեկը:


 

Բրիտանացի ռադիոհաղորդավարը սխալմամբ հայտարարել է Դևիդ Քեմերոնի մահվան մասին (տեսանյութ)