Մահացել է հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուին

11:12 • 11.01.16

Կյանքից հեռացել է բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուին` 18 ամիս շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:

 

Ինչպես հայտնում է Independent պարբերականը, լեգենդար երաժիշտն իր մահկանացուն կնքել է ընտանիքի անդամների շրջապատում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վշտալի լուրը հաստատել է Բոուի գործակալը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բոուին հունվարի 8-ին` իր 69-րդ տարեդարձին, նոր ալբոմ է թողարկել: Ձայնասկավառակում ընդամենը 7 երգ է: Քննադատները նշում են, որ Blackstar ալբոմը բաղկացած է ռոքային ստեղծագործություններից, հոգևոր բալլադներից,  ժողովրդական երգերից և նույնիսկ հիփ-հոփ կատարումներից:
 

Rolling Stone-ը նոր ձայնասկավառակն անվանել է 1970-ականերից ի վեր ստեղծված՝ Բոուիի լավագույն գլուխգործոցը: