Չինաստանը մինչև 2045թ. կսահմանափակի ծնելիության մակարդակը

14:39 • 11.01.16

Չինաստանի իշխանությունները մտադիր են առնվազն մինչև 2045թ. պահպանել երկրում ծնելիության մակարդակի վերաբերյալ գործող սահմանափակումները, ինչի մասին հայտնել է երկրի առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով ազգային հանձնաժողովի փոխնախագահ Վան Պեյանը։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, պաշտոնյան հրաժարվել է հայտնել սահմանափակումների չեղարկման հստակ ժամկետը:


«Երբ անցնի որոշակի ժամանակ և մենք տեսնենք հստակ ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական փոփոխություններ, այն ժամանակ էլ կփոխենք մեր քաղաքական գիծը»,-նշել է նա։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 1-ից Չինաստանում օրենքի ուժ է ստացել նոր որոշումը, ըստ որի չինացի զույգերը կարող են ունենալ 2 երեխա: Դա հնարավորություն կտա մինչ 2050թ. երկրում աշխատունակ մարդկանց թիվն ավելացնել 30 միլիոնով։

 

Ենթադրվում է, որ 2029թ. Չինաստանի բնակչության թիվը կհասնի 1.45 մլրդ-ի։
 

Չինաստանը մինչև 2045թ. կսահմանափակի ծնելիության մակարդակը