Ֆրանսիայում ավելի քան 2.000 մարդ է տարհանվել ուսումնական հաստատությունից՝ ստացված սպառնալիքների պատճառով
Ֆրանսիայի Կոմպյեն քաղաքում տարհանվել են միջնակարգ ուսումնական հաստատության աշխատակիցներն ու աշակերտները, գրում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ այդ որոշումը կայացվել է սովորողներից մեկի կողմից իբր ստացված սպառնալիքների պատճառով:
Շենքից ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ։
Այժմ դպրոցի շրջակա տարածքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։










