3 զոհ, 56 տուժած. տոներին տեղի ունեցած պատահարների վիճակագրությունը

13:46 • 11.01.16

 

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց տոնական օրերին ստացված ահազանգերի վիճակագրությունը՝ նշելով, որ այս տարի շատ են եղել պատահարների թիվը, ինչը պայմանավորված է տեղումների առատությամբ:
 

Ընդհանուր առմամբ եղել 676 պատահար, ինչը 250-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ պատահարների հետևանքով արձանագրվել է 3 զոհ, 56 տուժած: Զոհերից մեկը եղել է  հրդեհի հետևանք, մյուսը հայտնվել է բքի մեջ, և երեք օր հետո է հայտնաբերվել, իսկ մահվան մյուս դեպքը առաջացել է ՃՏՊ-ի հետևանքով:
 

«ՃՏՊ-ների ցուցանիշները ևս նվազել են և արձանագրվել է 25 դեպք, մեկ զոհ է եղել, 23 տուժած»,- ասաց նա և նշեց, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են, կենցաղային կանչերն են շատ եղել և արձանագրվել է 263 կենցաղային դեպք, որոնք բոլորն էլ սահմանված  կարգով սպասարկվել է, թունավորումների ինը դեպք է գրանցվել՝ ինչպես անցած տարի:
 

Հովհաննես Խանգելդյանը հայտնեց, որ 234 արգելափակման դեպք է եղել, անվտանգ հատված է դուրս է բերվել 1263 տրանսպորտային միջոց, 3500 մարդ: «Զանգերի թիվը տաս հազարից ավելի է եղել»,- ասաց նա և նշեց, որ Գեղարքունիք, Սյունիքի ուղղությունները ծանրաբեռնված է եղել և ութ ծննդկանի օգնություն է ցուցաբերվել: Նա նաև հայտնեց, որ նոր մոտեցումներ են մշակում, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարությանը, իսկ իրավիճակի մասին զեկուցվել է ՏԿԱԻ նախարարին և վարչապետին: 

 

3 զոհ, 56 տուժած. տոներին տեղի ունեցած պատահարների վիճակագրությունը