Անհայտ անձինք պղծել են դերասան Ժան Մարեի գերեզմանը

18:58 • 11.01.16

Անհայտ անձինք թալանել են հանրահայտ ֆրանսիացի դերասան, «Ֆանտոմաս» ֆիլմում համանուն կերպարին մարմնավորած  Ժան Մարեի գերեզմանը:

Ինչպես հայտնում է Euromag-ը` նրա գերեզմանաքարից հանել են բրոնզե արձանիկը, որը պատկերում էր «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի գազանի գլուխը:

Արձանիկի բացակայությունը նկատել են հունվարի 7-ին: Այն 35 կգ է կշռում, իսկ բարձրությունը կազմում է մոտ 60 սմ: Արձանիկի արժեքը գնահատվում է  4000 եվրո:

Այն ստեղծվել է հենց Ժան Մարեի աշխատանքի հիման վրա: Դերասանը նաև հետաքրքրվում էր քանդակագործության և նկարչության արվեստով: 
 

Անհայտ անձինք պղծել են դերասան Ժան Մարեի գերեզմանը