Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Քյոլնում կանանց վրա հարձակումների մասնակիցներից մեկին
Գերմանիայի Գյուտերսլո քաղաքում ձերբակալվել է հունվարի 1-ին Քյոլնում կանանց վրա հարձակումներ իրականացրած առաջին կասկածյալը։ Մարոկկացի 19-ամյա երիտասարդին կողոպուտի համար մեղադրանք է ներկայացվել, գրում է segodnya.ua-ն:
Պաշտոնապես իրավախախտումների համար կասկածվում է 20 մարդ, հիմնականում նրանք ապաստան փնտրողներ են և հյուսիսաֆրիկյան երկրներից անօրինական ներգաղթյալներ։
Մինչդեռ իրավապահ մարմիններում Ամանորի գիշերը տուժածներից ստացված դիմումների քանակը հասել է 516-ի, որոնցից 40%-ը սեռական բնույթի հանցագործություններ են։










