Մոսկվայի պատրիարքարանը Կիրիլի հարցազրույցի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրերս տված հարցազրույցում արած հայտարարության վերաբերյալ, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն ոչնչացրել, Tert.am-ը փորձեց պարզել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը:
Մայր Աթոռի մամուլի քարտուղար Տեր Վահրամ Մելիքյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ կապ են հաստատել Մոսկվայի պատրիարքարանի հետ, որտեղից տեղեկացրել են, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ կապված հարցազրույցի հետ:
Նշենք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերոնշյալ հայտարարությունը իրարամերժ կարծիքներ է առաջացրել, որոնց համաձայն վերջինս անուղղակի կերպով մերժել է Հայոց Ցեղասպանությունը:










