Մոսկվայի բնակիչը վարորդական իրավունքի վկայականի համար նկարահանվել է գլխին քամիչի տեսքով գլխարկով

18:04 • 11.01.16

Մոսկվայի բնակիչ Անդրեյ Ֆիլին հաղթել է իր իրավունքը՝ լուսանկարվել վարորդական իրավունքի վկայականի համար՝ գլխին քամիչի տեսքով գլխարկով, գրում է meduza.io-ն: Ֆիլինը դավանում է Պաստաֆարիանություն՝ կրոն, որի հետևորդները հավատում են Թռչող մակարոնե հրեշին:

Ոստիկանությունում Ֆիլինը պնդել է դավանանքի ազատության պաշտպանության մասին օրենքների վրա և սկանդալից հետո, այնուամենայնիվ, կարողացել է մինչև վերջ պաշտպանել իր իրավունքը: