Հռոմի պապը կոչ է արել ստեղծագործ մոտեցում դրսևորել փախստականների ճգնաժամի լուծման հարցում

17:27 • 11.01.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է վճռական և ստեղծագործ մոտեցում փախստականների ճգնաժամի լուծման հարցում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Նա նշել է, որ Եվրոպան ունի միջոցներ փախստականների ու ներգաղթյալների ընդունելու համար՝ առանց վնաս հասցնելու անվտանգությանը կամ մշակույթին:


Հռոմի պապը հավելել է, որ Եվրոպայի վրա է «բարոյական պատասխանատվությունը»:

 

Հոգևորականի խոսքով՝ միջազգային պաշտպանության արժանի են ինչպես այն փախստականները, որոնք փախչում են պատերազմից, այնպես էլ այն ներգաղթյալները, որոնք փորձում են փրկվել աղքատությունից:

 

Ֆրանցիսկոս պապը ելույթի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել փախստականների ճգնաժամի լուծման համար:

Հռոմի պապը կոչ է արել ստեղծագործ մոտեցում դրսևորել փախստականների ճգնաժամի լուծման հարցում