Թայլանդում վիշապօձը խայթել է սողունին համբուրել փորձող չինուհուն
Թայլանդական Փհուկետ կղզու հարավային զվարճանքների այգիներից մեկում ցանցավոր վիշապօձը խայթել է չինուհի զբոսաշրջիկի քիթը, երբ վերջինս փորձում էր համբուրել սողունին:
Ինչպես հատնում է Lenta.ru-ն` միջադեպը տեղի է ունեցել օձերով շոուի ժամանակ հունվարի 9-ին: 29-ամյա աղջիկը, ում անունը չի նշվում, բուժզննում է անցել տեղի հիվանդանոցում: Չինուհուն մի քանի կար են դրել:
Սողունը թունավոր չի եղել, այդ իսկ պատճառով չինուհու կյանքին ոչինչ չի սպառնում: Նշվում է, որ շոուների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունը չինուհուն 3200 դոլար է վճարել` որպես տարած սթրեսի փոխհատուցում:










