Ասադի բանակը մտել է ապստամբների հենակետ հանդիսացող Սալմա քաղաք
Սիրիայի կառավարական զորքերը երեքշաբթի մտել են Սալմա քաղաք, որը նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների հիմնական հենակետն է Լաթակիա հյուսիսարևմտյան նահանգում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` տեղի լրատվամիջոցներին և դիտորդական կազմակերպությանը հղումով, Ասադի բանակը և «Հելբոլլահ» լիբանանյան խմբավորման զինյալները` ռուսական ավիացիայի աջակցությամբ, մտել են Սալմա:
Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights դիտորդական կազմակերպության տվյալներով` Սալման ռազմաճակատի առաջին գիծն է կառավարական զորքերի և ապստամբների միջև:
Սիրիայի «Սանա» պետական լրատվական գործակալությունը ևս տեղեկացնում է, որ կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքում:










