80 կետեր առեղծվածային ձևով ափ են նետվել Հնդկաստանում (լուսանկարներ)
Անցած գիշերվանից Հնդկաստանի Թամիլ Նադու առափնյա շրջանում 80 կարճալողակ կետեր են ափ նետվել, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դրանցից 45-ը սատկել է, իսկ բուն երևույթը առեղծվածային է անվանում, քանի որ հայտնի չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել: Ափ նետված կետերից երեք տասնյակը «պայքարել» են ծով վերադառնալու համար:
Կետերին փորձել են օգնել տեղի ձկնորսները և փրկարարները:




















