Աբխազիան միացել է Թուրքիայի դեմ սահմանված ռուսական պատժամիջոցներին

09:30 • 12.01.16

Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան որոշում է ստորագրել ընդդեմ Թուրքիայի սահմանված ռուսական պատժամիջոցներին միանալու մասին, գրում է Газета-ն:

 

Վարչապետը հանձնարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության նախարարության և մաքսային պետական հանձնաժողովի հետ համատեղ մինչ հունվարի 20-ը ներկայացնել առաջարկ ժամանակավոր սահմանափակող միջոցների մշակման վերաբերյալ: Առաջարկը կվերաբերի առանձին ապրանքների ներմուծմանը, որոնց ծագման երկիրը Թուրքիայի Հանրապետությունն է:

 

Համաձայն հանձնարարության` Աբխազիայի պետպատվերի շրջանակում աշխատանքին թույլ չի տրվի միանալ այն կազմակերպություններին, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո: Բացի այդ, սահմանափակվել է թուրքական ոչ բանկային վարկային կազմակերպությունների գործունեությունը:

 

Տվյալ միջոցառումները ձեռնարկվում են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրի իրագործման նպատակով:


 

Աբխազիան միացել է Թուրքիայի դեմ սահմանված ռուսական պատժամիջոցներին