ԱՄՆ-ում հայ օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել մեքենայաշատ մայրուղու վրա (տեսանյութեր)

14:54 • 12.01.16

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մուրփարք շրջանի  23-րդ մայրուղու վրա տեղի է ունեցել արտակարգ պատահար` հայազգի օդաչուի մասնակցությամբ:

 

Ինչպես հայտնում է ktla.com կայքը, թեթևշարժիչային ինքնաթիռը, որը վարելիս է եղել օդաչու Սևակ Սարգսյանը, չնախատեսված վայրէջք է կատարել մայրուղու վրա` երթևեկության պիկ ժամին:

 

«Մենք շարժիչի հետ խնդիր ունեինք, ուստի վայրէջք կատարելն անհրաժեշտ էր»,- իր արարքը մեկնաբանել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ ինքն անչափ անհանգստանում էր ու գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի վայրէջքի հետևանքով ներքևում գտնվողներից որևէ մեկը չտուժի։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Սարգսյանն ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել:



ԱՄՆ-ում հայ օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել մեքենայաշատ մայրուղու վրա (տեսանյութեր)