Բայդենը խոստովանել է, որ Օբաման իրեն գումար է առաջարկել որդու բուժման համար
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ Բարաք Օբաման առաջարկել է օգնել գլխուղեղի քաղցկեղով հիվանդ որդու բուժման համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Բո Բայդենը զբաղեցրել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն անցյալ տարվա հունվարին հարկադրված է եղել հրաժարական տալ՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Մայիսին նա մահացել էր հիվանդությունից:
Մինչ այդ Բայդեն ավագն Օբամայի հետ իր ամենշաբաթյա ճաշի ընթացքում խոստովանել էր, որ պատրաստվում են կնոջ հետ Դելավեր նահանգի իրենց տունը վաճառել՝ որդու բուժման համար գումար գտնելու նպատակով։
Բարաք Օբաման խոստացել է տալ այնքան գումար, որքան անհրաժեշտ է, և Բայդենին խնդրել է խոստանալ, որ ոչ մի դեպքում չի վաճառի տունը:










