Վայոց ձորի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է

17:44 • 12.01.16

Հունվարի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է:


Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:


Պարզվել է, որ ս.թ հունվարի 10-ին ձյան ծանրությունից փլուզվել է 2-րդ փողոցի թիվ 11 տան 120 քմ տանիքից մոտ 40 քմ:


 

Վայոց ձորի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է