Երևանում վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

12:42 • 12.01.16

Հունվարի 11-ին, ժամը 07.40-ին, «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վարսենիկ  Մովսիսյանին, ով տեղում մահացել է:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 

Կատարվում է քննություն:
 

Երևանում վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է