Մեքսիկայի դատարանը կասեցրել է «Գաճաճ» մականունով հայտնի նարկոբարոնի արտահանձնման գործընթացը

09:43 • 12.01.16

Մեքսիկայի դատարանը կասեցրել է «Գաճաճ» մականունով հայտնի նարկոբարոն, «Սինաոլա» խոշոր նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսմանի արտահանձնման գործընթացն ԱՄՆ:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, լուրը հաստատել է Գուսմանի փաստաբանններից մեկը: «Ներկայում Գուսմանը չի կարող արտահանձնվել Միացյալ Նահանգներին, քանի որ գտնվում է պաշտպանության տակ»,-նշել է փաստաբանը, ով այս գործի շրջանակում իր մյուս գործընկերների հետ դատարան է ներկայացրել 6 միջնորդագիր` արտահանձնման գործընթացը կասեցնելու նպատակով:

 

Հունվարի 11-ին Մեքսիկայի գլխավոր դատախազ Արելի Գոմեսը հայտնել է, որ «Գաճաճի» արտահանձնումը կարող է ձգձգվել մինչև 1 տարի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է բռնել ամիսներ առաջ բանտից փախուստի դիմած նարկոբարոնին, ով անզգուշաբար հարցազրույց  էր տվել հոլիվուդյան դերասան Շոն Փենին, ինչից հետո այն հրապարակվել էր Rolling Stone ամսագրի կայքում:
 

Մեքսիկայի դատարանը կասեցրել է «Գաճաճ» մականունով հայտնի նարկոբարոնի արտահանձնման գործընթացը