Գերմանիայի ոստիկանությունը փախստականներին հետ է ուղարկում Ավստրիա

11:11 • 12.01.16

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը, համաձայն իր տվյալների, հստակ պահպանում է փախստականների վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրի դրույթները, փոխանցում է Deutsche Welle-ն: 

 

Գերմանական Die Welt թերթը գրում է, որ գերմանացի ոստիկաններն ամեն օր հետ՝ Ավստրիա են ուղարկում հարյուրավոր փախստականների, որոնք ուղևորվում են Սկանդինավյան երկրներ:
 

«Նրանց քանակն աճել է օրական 60-ից մինչև 200 մարդ»,- պատմել է Վերին Ավստրիա շրջանի ոստիկանության ներկայացուցիչը:

 

Այդ շրջանի միջոցով Գերմանիա է հասնում օրական 1000-ից մինչև 2000 փախստական:
 

Հետ ուղարկվող փախստականների մեծ մասն Աֆղանստանից են, ովքեր ցանկանում էին հասնել Դանիա կամ Շվեդիա: Ավստրիական ոստիկանության ներկայացուցչի խոսքով` գերմանա-ավստրիական սահմանին մերժումների քանակի աճը համընկել է Դանիայի և Գերմանիայի միջև սահմանային հսկողության սահմանման հետ:

 

«Եթե կան համապատասխան նախադրյալներ, մենք հետ ենք ուղարկում այն ներգաղթյալներին, ովքեր չեն պատրաստվում ապաստան խնդրել Գերմանիայում»,- նշել է Մյունխենում ոստիկանության ներկայացուցիչը։


 

Գերմանիայի ոստիկանությունը փախստականներին հետ է ուղարկում Ավստրիա