Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

18:04 • 12.01.16

Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ. տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։
 

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 

Կատարվում է նախաքննություն:
 

Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ