Տունը, որտեղ նկարահանել են «Գառնուկների լռությունը» թրիլերը, վաճառքի է հանվել (լուսանկարներ)
Տունը, որտեղ իրականացվել են ռեժիսոր Ջոնաթան Դեմիի հայտնի «Գառնուկների լռությունը» թրիլերի նկարահանումները, հանվել է վաճառքի, բայց մինչ այժմ դեռ գնորդ չի գտնվել, հաղորդում է ТАСС-ը:
Եռահարկ առանձնատունը, որը կառուցված է վիկտորիանական ոճով Փենսիլվանիա նահանգի Պերիոպոլիս բնակավայրում, նախապես գնահատվել է 300 հազար դոլար, բայց քանի որ գնորդ չի գտնվել, տան սեփականատերերը որոշել են գինն իջեցնել մինչև 250 հազար:
«Այն փաստը, որ այդ տունը շատ հայտնի է դարձել, բոլորովին չի երաշխավորում, որ այն արագ կվաճառվի: Մեկը հավանաբար կցանկանա այն նայել, բայց նման անշարժ գույքի գնումը բոլորովին այլ բան է»,- ասել է նման տների վաճառքի գծով փորձագետ Էրիկ Գյունտերը։
Հաղորդվում է, որ տանը չկա նկուղ, որտեղ ֆիլմի սյուժեի համաձայն՝ մարդասպան Բուֆալո Բիլը պահում էր իր զոհերին: Ֆիլմի այդ հատվածը նկարահանվել է տաղավարում։
1991 թվականին նկարահանված թրիլերն արժանացել է հինգ «Օսկար» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների:













