Հուրգադայում հյուրանոցի վրա հարձակում գործածները ցանկացել են ռուս զբոսաշրջիկների վրա հարձակվել. լրատվամիջոցներ

10:50 • 12.01.16

Երկու զինված տղամարդիկ, որոնք հարձակվել էին Հուրգադայում Bella Vista հյուրանոցի վրա, հույս են ունեցել հարձակում գործել ռուս զբոսաշրջիկների վրա: Այս մասին գրում է Al Masry Al Youm պարբերականը` հղում անելով Եգիպտոսի պետանվտանգության դատախազությանը։

 

Այդ մասին պատմել է ձերբակալված հանցագործը։ Նրա խոսքով` իրենց հարձակումը կապված է եղել Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողության հետ, փոխանցում է rosbalt.ru-ն:

 

Հարձակման մասնակիցը հարցաքննման ընթացքում պատմել է, որ իր համախոհի հետ փորձել է միանալ իսլամիստական խմբավորմանը երկրի սահմաններից դուրս, սակայն դա իրենց չի հաջողվել: Այդ ժամանակ նրանք փորձել են ահաբեկչություն կազմակերպել երկրի տարածքում` ընտրելով Հուրգադա հանգստավայրը:

 

Ձերբակալվածը պատմել է, որ իրենք հարձակման օրը զինվել են, նախ գնացել սուպերմարկետ, սակայն այնտեղ արտասահմանցիներ չտեսնելով` գնացել են հյուրանոց, որտեղ հարձակվել են հյուրանոցի ռեստորանի այցելուների վրա։
 

Հյուրանոցի աշխատակիցը պատմել է, որ հանցագործներից մեկը փորձել է պատանդ վերցնել կանանցից մեկին: Նա կնոջ պարանոցին դանակ է մոտեցրել, ինչից հետո անվտանգության ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել: Արդյունքում հանցագործներից մեկը սպանվել է, մյուսը` վիրավորվել:

 

Հյուրանոցի հյուրերից վիրավորվել է 3 մարդ։

 

Հուրգադայում հյուրանոցի վրա հարձակում գործածները ցանկացել են ռուս զբոսաշրջիկների վրա հարձակվել. լրատվամիջոցներ