Թուրքիայում 12 եգիպտացիներից բաղկացած ընտանիք է ձերբակալվել` Սիրիայում ԻՊ-ին միանալու կասկածանքով

08:54 • 12.01.16

Թուրքական իշխանություններն Ադանա քաղաքում Եգիպտոսի 12 քաղաքացու են ձերբակալել, որոնք մտադիր էին հատել Սիրիայի հետ սահմանը և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, գրում է Газета-ն` Today’s Zaman թուրքական թերթին հղումով:

 

Եգիպտոսի ԱԳՆ-ում հայտնել են, որ բոլոր ձերբակալվածները, այդ թվում` 3 երեխա, մտերիմ բարեկամներ են:

 

Թուրքիայում Եգիպտոսի հյուպատոսությունը պարզում է քաղաքացիների ձերբակալության մանրամասները և նրանց արտահանձնման ժամկետները:

Թուրքիայում 12 եգիպտացիներից բաղկացած ընտանիք է ձերբակալվել` Սիրիայում ԻՊ-ին միանալու կասկածանքով