Հս. Կորեայում զանգվածային հանրահավաքներ են անցկացվել՝ ի պաշտպանություն ջրածնային ռումբի փորձարկումների
Հյուսիսային Կորեայի բոլոր ինը շրջաններում զանգվածային հանրահավաքներ են անցկացվել՝ ի պաշտպանություն երկրում հունվարի 6-ին անցկացված ջրածնային ռումբի փորձարկումների, հաղորդում է ТАСС-ը։
Այդ բազմահազարանոց միջոցառումներին մասնակցել են Կորեական ժողովրդական բանակի մարտիկները, ներքին անվտանգության ուժերի աշխատակիցները, կուսակցական գործիչները, իշխանության տարածքային մարմինների պաշտոնյաները, աշխատանքային կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդությունը և ուսանողները:
Ելույթներում նշվել է, որ ինքնիշխան ԿԺԴՀ-ն «օրինական հիմք է ունեցել նման փորձարկում իրականացնելու համար ինքնապաշտպանության շրջանակներում՝ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները չեն դադարեցնում Կորեական թերակղզում միջուկային պատերազմ հրահրելու փորձերը»:
Հանրահավաքների մասնակիցները վերահաստատել են վճռականությունը «հետագայում էլ ցույց տալու աշխարհին ժողովրդական հանրապետության արժանապատվությունն ու ուժը»։










