Մոսկովյան դատարանը տեղափոխել է Լևոն Հայրապետյանի՝ խարդախության գործի քննության օրը

14:10 • 12.01.16

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը կրկին չի կարողացել անցնել դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար ստանալու հետ կապված խարդախության առնչությամբ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործի քննությանը, հայտնում է ТАСС-ը:

 

Դատական նիստը կկայանա հունվարի 18-ին՝ ամբաստանյալի փաստաբանի հիվանդության պատճառով: Նիստը տեղափոխելու մասին միջնորդությամբ է հանդես եկել փաստաբան Օլգա Մորոզովան:

 

«Խնդրում եմ դատարանին հետաձգել դատական նիստն այն պատճառով, որ իմ պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբանը հիվանդանոցում է, իսկ ինձ հետ պայմանագիր է կնքվել ընդամենը երեկ»,- ասել է նա: Միջնորդությունը բավարարվել է։

 

Դատարանը մեկ ամիս է, ինչ չի կարողանում անցնել գործի քննությանը։

 

Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ցմահ ազատազրկման է դատապարտված ահաբեկչության և այլ մեղադրանքներով:

Քննության տվյալներով՝ գործարար Հայրապետյանը կնոջը մոլորության մեջ է գցել՝ խոստանալով մեծ գումարի դիմաց հասնել որդու պատժի մեղմմանը։ Սակայն գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չի ունեցել։

Մոսկովյան դատարանը տեղափոխել է Լևոն Հայրապետյանի՝ խարդախության գործի քննության օրը