Մերկելը հայտարարել է փախստականների հոսքին դիմակայելու Եվրոպայի անկարողության մասին
Եվրոպական պետությունները, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, պատրաստ չեն եղել փախստականների նման հոսքին, որոնց բախվել են նախորդ տարի, խոստովանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Интерфакс-ը:
«Այժմ մենք անսպասելիորեն բախվեցինք խնդիրների, որոնք կրում է Եվրոպան փախստականների հոսքի պատճառով, և դարձել ենք, ինչպես արդեն պարզ է, խոցելի, քանի որ դեռևս կարգուկանոն չի հաստատվել, որը պետք է լիներ»,- ասել է կանցլերը:
Միևնույն ժամանակ կանցլերը դեմ է արտահայտվել սահմանների փակմանը, որն իրականացնում են այժմ որոշ եվրոպական երկրներ` հայտարարելով, որ տեղաշարժի ազատությունից որոշակի չափով կախված է եվրոգոտու ճակատագիրը:
Մերկելի խոսքով` փակ սահմանների դեպքում միասնական եվրոպական շուկան լրջորեն կտուժի: Կանցլերը նշել է, որ շենգենյան գոտու պահպանումն անհրաժեշտ է ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության ապահովման համար։










