Ստամբուլի ահաբեկչությունից գերմանացի զբոսաշրջիկների խումբ է տուժել. Մերկել
Գերմանացի զբոսաշրջիկների խումբը տուժել է Ստամբուլում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով. ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Միջազգային ահաբեկչությունը ցույց տվեց իր դեմքը Ստամբուլում, Փարիզում, Անկարայում և Թունիսում»,-ասել է նա:
Մերկելը միջազգային հանրությանը կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10 զոհերից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տուժածների թվում Հարավային Կորեայի, Նորվեգիայի ու Պերուի քաղաքացիներ են:
Պարզվել է նաև, որ Ստամբուլում այսօր տեղի ունեցած պայթյունն իրականացրել է Սիրիայից մահապարտ ահաբեկիչը:










