Եվրոպացի կանանց դեմ բռնություն եղել է նաև մինչ փախստականների ժամանումը. Մոգերինի
Եվրոպացի կանանց հանդեպ բռնություն եղել է նաև մինչ փախստականների զանգվածային հոսքը Եվրոպա. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Պրահա այցի ընթացքում:
«Կան լավ և վատ մարդիկ՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից կամ ծագումից»,-ընդգծել է նա:
Մոգերինին նշել է, որ քաղաքական գործիչները Քյոլնի միջադեպն օգտագործում են որպես ինքնագովազդի միջոց: Նա համոզված է, որ անհրաժեշտ է վերջ տալ նման պահվածքին:
Քյոլնում Ամանորի գիշերը ներգաղթյալների զանգվածային հարձակում է տեղի ունեցել կանանց վրա: Ոստիկանությունը տուժածներից մոտ 400 դիմում է ստացել:










