Կապիկը լրագրողից գողանում է iPhone-ն ու փոխանակում այն ուտելիքով (տեսանյութ)
BBC-ի լրագրող Քրիս Փեկեմն «Ամենախորամանկ կենդանիները» հաղորդման շրջանակում ցույց է տվել, թե ինչպես են Բալիում կապիկներն օրը ցերեկով «կողոպտում» զբոսաշրջիկներին` վերցնելով նրանց ակնոցները, հողաթափերը, գլխարկներն ու հեռախոսները:
Ինչպես նշում է meduza.io կայքը, հետաքրքրական է այն փաստը, որ կենդանիները դա անում են հստակ նպատակով. նրանք գողացված իրերը փոխանակում են ուտելիքի հետ:
Փեկեմը նկարահանել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կապիկը գողանում իր iPhone-ը: Սկզբում Փեկեմը կենդանուն առաջարկում է բանան ու ընկույզ, սակայն կապիկին այդ առաջարկը չի գրավում: Կենդանին հետ է վերադարձնում հեռախոսը միայն, երբ հաղորդավարը նրան ձվեր է տալիս։










