Պենտագոնում հաստատել են ԻՊ-ի ֆինանսական կենտրոնի ոչնչացման լուրը
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բեն Թիսդեյլը հաստատել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ֆինանսական կենտրոնը, գրում է Газета-ն` հղում անելով Reuters-ին:
Նա հայտնել է, որ գրոհայիններն օգտագործել են կառույցը միջոցներն ահաբեկչական գործունեության նպատակով բաշխելու համար:
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է ԻՊ-ի գրոհայինների ֆինանսական կենտրոնը, որը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքում:










