Պուտինն ընդունել է Ասադի սխալները Սիրիայի հակամարտության ընթացքում

09:09 • 12.01.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական հեղինակավոր Bild թերթին տված հարցազրույցում համաձայնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սխալներ է թույլ տվել սիրիական հակամարտության ընթացքում, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռմբակոծել է իր մարդկանց և պատասխանատվություն է կրում տասնյակ հազարավոր սպանվածների համար, սա փաստ է։ Ասադը ձեր դաշնակի՞ցն է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ»,- հարցրել են Պուտինին լրագրողները:

 

«Դա բարդ հարց է: Ես հավատում եմ, որ նախագահ Ասադը շատ սխալներ է արել այդ հակամարտության ընթացքում»,- մեկնաբանել է հարցը Ռուսաստանի նախագահը:

 

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Սիրիայի հակամարտությունն այդքան մեծ չէր լինի, եթե դրան արտաքինից չնպաստեին զենքի, փողերի և գրոհայինների օգնությամբ։

 

«Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա: Ասադի կառավարությո՞ւնը, որը փորձում է պահպանել երկիրը: Թե՞ ապստամբները, որոնք ցանկանում էին այն մասնատել և կռվում են կառավարության դեմ»,- հավելել է Պուտինը։

 

Պուտինն ընդունել է Ասադի սխալները Սիրիայի հակամարտության ընթացքում