Միխեիլ Սաակաշվիլին հեռացրել է իր խորհրդականին կաշառք ստանալու համար (տեսանյութ)

10:46 • 12.01.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հեռացրել է իր խորհրդական Վլադիմիր Ռեզնիկին` շինարարության հետ կապված խարդախությունների համար։ Այդ մասին նահանգապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Корреспондент-ը:

 

«Այն բանից հետո, երբ դեպքի պահին բռնվեց Բնակարանային կոմունալ տնտեսության վարչության ղեկավար Մարչենկոն, իմ հանձնարարությամբ անցկացվեց ներքին ստուգում, որի ընթացքում մենք պարզեցինք, որ Օդեսայի ղեկավարի խորհրդական Ռեզնիկն անօրինական կերպով հաստատել է շրջանում շինարարական աշխատանքների հետ կապված փաստաթղթերը»,- գրել է Սաակաշվիլին:

 

Նա նշել է, որ ներքին գործերի վարչության և դատախազության ղեկավարներին հրավիրել է Օդեսայի ղեկավարության նիստին, որտեղ հրապարակայնորեն հեռացրել է Ռեզնիկին: Նահանգապետը նաև խնդրել է իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել նրանով, ստուգել բոլոր ֆինանսական փաստաթղթերը։

 

Տեսանյութը դիտել՝ այստեղ։

Միխեիլ Սաակաշվիլին հեռացրել է իր խորհրդականին կաշառք ստանալու համար (տեսանյութ)