ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

21:41 • 12.01.16

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Այս մասին հայտնում են  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։   

Վերջինս նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):


 

 


 

ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից